«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները պայքարում են հակահամաճարակային պայքարի դեմ:

«Այդ կուսակցություններն ուզում են, որ մարդիկ դիմակ չկրեն, վիրուսը տարածվի, մարդիկ մահանան, տնտեսությունը վատանա, որ հետո իշխանություններին մեղադրեն Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ»,-նշել է նա:
Սորոսական, ամերիկյան գործակալ Իոաննիսյանին որևէ մեկդ բացատրեք, որ պայքար է ընթանում իմքայլական թալանի դեմ՝ջահելների ու անբանների նիկոլական թիմը դիմակների համար տուգանքները դարձրել է բիզնես՝ոստիկանության վրա էլ դրված են կոնկրետ ցուցանիշներ՝ամեն օր տուգանել մեծ քանակությամբ մարդիկ, ինչի մասին նրանց զեկուցում են ոստիկանությունում իրենց վերադասներին:
Իմքայլականներն ու նրանց սորոսական պաշտպանները՝Իոանիսյաններն ու Սաքունցները ջանք ու եռանդ չեն խնայում ընդդիմությանը հարվածելու համար՝զգում են այս իշխանություններն արդեն տատանվում են ու ժողովրդական ալիքը տանելու է նրանց իրենց փափուկ աթոռներից, իսկ սորոսական ուժերը զրկվեն լափամաններից:
Իմքայլականներն ու սորոսական ցանցը՝ժողովրդին հիմարացնելու համար մեկ թիմ են ձևավորել, որին դիմագրավում է հայրենասիրական, ազգային, պահպանողական ընդդիմությունը, որը բևեռ է ձևավորել ու պայքարում է իշխանափոխության համար: