Поиск

Սորոսականներն իմքայլականների համար ստեղծում են թալան սկսելու հիմնավորում


Կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի գույքը հետ բերելու համար մասնագիտացված դատարանի ու դատախազությունում մասնագիտացված ստորաբաժանման ձևավորման ուղղությամբ քայլերը կարևոր են։ Բայց նման բարեփոխումներ պետք է արվեն ամբողջ դատական ու դատախազական համակարգերի համար։Հակառակ դեպքում հնարավոր չէ ակնկալել սպասված արդյունք։ Այդ մասին հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։



Գրանտակերության բոլոր մրցույթների դափնեկիր, հայտնի սորոսական Սաքունցը սկսել է լոբբինգ անել իմքայլականների արագ հարստանալու ծրագիրը կամ ինչպես իրենք են կոչում՝ապօրինի գույքը հետ բերելու նախաձեռնությունը:


Նախկին իշխանությունների ու ընդդիմության դեմ պայքարելու համար նոր օրենսդրական հենք է ստեղծվում՝այն մարդիկ, ովքեր կքննադատեն Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին կարող են ունեզրկվել՝նրանց գույքը թալանի դեմ պայքարի անվան տակ վերցնելու են նոր իշխանություններն ու դառնան դոլարային միլիոնատերեր:


«Թալանչիներից» հետ վերցնելու օպերացիան՝իմքայլականների նախնական կապիտալի կուտակման պարզ մեխանիզմ է: