Поиск

Սաքունցը՝ Սորոսի մեսիջն է փոխանցում Նիկոլ Փաշինյանին



ՔՊ-ի անդամներ ու Իմ քայլի պատգամավորներ, լուրջ կարծում եք, ու այդպես եք մտածում, կամ համոզված եք, որ 2018թ գարնանը քայլեցիք մի խմբով ու դրա արդյունքում եղավ հեղափոխությունը՞․․․



Լուրջ, այս միամիտ հարցին պատասխանեք, իմանանք, թե ինչ աստիճան ախմախության, խելացիության կամ մեծամտության հետ գործ ունենք․․․․


Ըստ դրա հասկանանք, որոշենք թե ինչ անենք, ու ինչպես անենք և ում անենք, լա՞վ, միամիտ չմնանք էլի: Այդ մասին ՖԲ իր էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:


Սաքունցը բացահայտում է 2018թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած գունավոր հեղաշրջման իրական պատկերը՝նա քմծիծաղում է իմքայլականների վրա, որ նրանք իրենց փոքրիկ խմբակով չէին կարող գալ Գյումրիից և մի ամբողջ պետական համակարգ տապալել՝իր ուժային կառույցներով:


Գրանտակեր Սաքունցը Սորոսի հիմնադրամի մեսիջն է փոխանցում Փաշինյանին՝չմոռանաս, թե քեզ ով է իշխանության բերել: Իմքայլականներն ոչ թե հեղափոխություն, այլ 20 հոգանոց ցույց չէին կարող կազմակերպել՝2018թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած գունավոր հեղաշրջման հետևում կանգնած են արևմտյան կենտրոնները՝ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները՝իրենց մասնաճյուղ Սորոսի հիմնադրամով, ինչպես նաև տասնյակ հազարավոր հիասթափված մարդիկ, ովքեր այդ օրերին պատրաստ էին գնալ ցանկացածի հետևից, միայն թե նախկինները հեռանային: