Поиск

ՀՀ-ում գործում է ամերիկյան ֆինանսավորմամբ հակառուսական ցանց


Նիկոլն իզուր է կաշվից դուրս գալիս ապացուցելով, որ ՌԴ-ի դաշնակիցն է։ Կայսրությունը դաշնակից չունի՝ միայն ստրուկ կամ թշնամի: Այդ մասին ՖԲ իր էջում գրել է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:



ՀՀ-ում տասնամյակներով գործել է և շարունակում է տարբեր անվանումների ներքո գործել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող, գրանտակերների մի ամբողջ ցանց, որի հիմքում ընկած է հակառուսականությունը: Ժամանակին ամերիկյան հատուկ ծառայությունները ԽՍՀՄ փլուզելու համար աջակցում էին ու աշխատում էին այլախոհների՝դիսիդենտների հետ, 21-րդ դարում ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն աշխատում են տարբեր ռուսաֆոբ գործիչների ու ՀԿ-ների հետ:


Հետխորհրդային տարածքում Մոսկվայի դիրքերի թուլացման համար Սորոսի հիմնադրամի կողմից, որը ամերիկյան հետախուզության ֆինանսական կենտրոնն է ու դրամապանակը, ֆինանսավորվում են տարբեր արևմտյան ուղղվածության կուսակցություններ, շարժումներ և ՀԿ-ներ, որոնք հակառուսական քարոզչություն են տանում՝:


Այդպիսի գործիչներով պետք է զբաղվեն ՀՀ-ի հատուկ ծառայությունները, սակայն ինչպես տեսնում ենք այսօրվա Հայաստանում նմանատիպ գործիչներն ու քարոզչությունը վայելում են իշխանությունների լուռ աջակցությունը: