Поиск

Իմքայլականների անգրագետ իշխանությունը՝ազգային աղետ է


Պետական պարտքի ծավալը ճգնաժամային իրավիճակներում նորմալ է, որ ավելանում է։ Այդ մասին հայտարարել է ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։



Նորմալ չէ, որ Պապոյանն այսօր ԱԺ-ի պատգամավոր է: Պատկերացնում եք աշխարհի որևէ երկրի խորհրդարանի պատգամավոր նշի, որ երկրի արտաքին պարտքի ավելացումը նորմալ է: ՀՀ-ն այսօր աբսուրդի թատրոն է հիշեցնում, որտեղ գլխավոր խեղկատակները՝իմքայլական պատգամավորներն են:


Նրանք անդունդն են գլորել ՀՀ-ի տնտեսությունը, շուտով ՀՀ-ում սոցիալական պայթյուն է արձանագրվելու, բյուջեն չի կարողանալու սպասարկել ոչ արտաքին պարտքը, ոչ ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը: Իմքայլականների անգրագետների ու ոչ պրոֆեսիոնալների իշխանությունն՝ազգային աղետ է, որից օր առաջ պետք է ձերբազատվել: