Поиск

Փաշինյանի հույսը Ստյոպա Սաֆարյանն է, ֆեյքերն ու սորոսականները


Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ընդամենն իրենք իրենց կաշին փրկելու խնդիր ունեն: Այդ մասին հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:



Ստյոպա Սաֆարյանը կրկին անգամ ստանձնել է իմքայլական իշխանությունների փաստաբանի ու ֆեյքի դերակատարությունը՝իշխանական խոհանոցում առկա խոսակցություններն ու վախերը տարածում է տարբեր սորոսական լրատվականներով, որոնք լայնորեն լուսաբանում են նմանատիպ գործիչների:


Փաշինյանի հույսը Սծյոպիկն է, ֆեյքերն ու սորոսականները՝դա նշանակում է, որ ժողովրդի ու գործող իշխանությունների միջև անդունդը միայն ավելանում է ու առկա է խոր անջրպետ՝կյանքը վայելող Փաշինյան ընտանիքի ու հասարակ, ամեն օր աղքատացող ժողովրդի միջև:


Ինչ պետք է անեն իշխանությունները՝իհարկե ամեն ինչ բարդեն նախկինների վրա, նախկիններից թշնամու կերպար կերտեն ու տարբեր իշխանամերձ ֆեյքերի՝Սաֆարյանի ու նմանների, օգնությամբ այդ լուրերը տարածեն:

Դատարկ ստամոքսով ժողովուրդն այլևս չի ցանկանում լսել իշխանական ստերն ու օր առաջ դուրս է գալու փողոց, այդ ժամանակ նեղ իշխանական թիմը փախչելու է կամ Ենոքավան կամ հետ Գյումրի, սակայն ամենահավանականը՝դեպի իրենց իշխանության բերած Արևմուտք:

©2020 Լուր ԱյսՕր.