Поиск

Շոյգուն խոստացել է արդիականացնել բոլոր T-72 տանկերը



Ռուսական բանակի բոլոր T-72 տանկերը կարդիականացվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Բանակային խաղերը խթան հանդիսացան T-72-ի արդիականացման համար․ «Արդյունքում հայտնվել է T-72B3M-ի մոդիֆիկացիան, որն իր բնութագրիչներով չի զիջում, և ինչ-որ առումով նույնիսկ գերազանցում է ժամանակակից արտասահմանյան տանկերին», - բացատրել է նա:

Շոյգուն հավելել է, որ ոչ միայն Ռուսաստանն է ուսումնասիրում «Տանկային բիատլոնի» արդյունքները: Մրցույթից հետո Չինաստանը նույնպես սկսել է կատարելագործել իր սարքավորումները. 964 տիպի հիմնական մարտական ​​տանկերի վրա նրանք կրճատել են զանգվածը, բարելավել են շարժունակությունը և կրակի կառավարման համակարգը: