Поиск

Իմքայլականների թիմում տարաձայնություններ են և խուճապ


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ էր, որը համակարգում է սպորտը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:



Իմքայլականները խուճապի մեջ են՝Ջուլֆալակյանն ապտակել է նրանց թիմին ու լքել դեպի անդունդը սլացող գնացքը՝տեսնելով սորոսական կառավարության ազգակործան քաղաքականությունը նա չցանկացավ դառնալ պետականության կորստի մասնակից: Նա դա արեց թավշյա հեղաշրջումից 2.5 տարի անց՝ավելի լավ է ուշ, քան երբեք:


Իմքայլական Հովսեփյանը բացահայտում է նրանց թիմում տիրող խորն անհամաձայնություններն ու տարաձայնությունները՝նշելով, որ Ջուլֆալակյանը խնդիրներ ուներ Թամրազյանի հետ:

Իմքայլական թիմի կազմաքանդումը մեկնարկել է՝շուտով խուճապը հասնելու է գագաթնակետին: Դեռևս ժողովուրդը փողոց դուրս չի եկել ու ընդդիմությունը չի սկսել ակտիվ ակցիաները՝այդ ժամանակ իմքայլականներին պետք է տանել այսպես կոչված վախ բռնողների մոտ: