Поиск

«ՍԴ դատավորների թեկնածուներից հանդիպման առաջարկ չի եղել». Տարոն Սիմոնյան


«ՍԴ դատավորների թեկնածուներին չենք հանդիպել, նման առաջարկ մեզ չի եղել». «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Գիտեք, որ նախաձեռնությունը հանդիպման մյուս կողմից է լինում, բայց պարոն Վաղարշյանի հետ նախկինում հանդիպել ենք, երբ առաջին անգամ ներկայացվել էր իր թեկնածությունը։ Ես էլ պարոն Վաղարշյանին 2003 թվականից ճանաչում եմ, մտերիմ եմ, հավելյալ հադիպման կարիք ես անձամբ չեմ զգում, որովհետև շատ լավ բարեկամներ ենք»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 4-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջին անգամ առաջադրվել է 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովը թեկնածուին մերժեց 2019թ. մայիսի 29-ին: ՀՀ նախագահը Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել է երկրորդ անգամ: Նրա հետ իշխող «Իմ քայլը» հանդիպում չի ունեցել։

«Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանի, ՍԴ դատավորի պաշտոնում Կառավարության թեկնածու՝ Էդգար Շաթիրյանի հետ ։

Աղբյուր` Փաստինֆո