Поиск

«Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը», նկարչական մրցույթը մեկնարկել է


ՀՀ-ում մեկնարկել է նկարչական մրցույթ՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով: Այն, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն նվիրված է ատոմային ոլորտի 75-ամյակին:

Մրցույթին մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք, որոնք պետք է ներկայացնեն տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին:Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հաղթողներին կտրվեն դիպլոմներ ու նվեր-հավաստագրեր: