Поиск

Պաշտոնական Երևանը բանակցություններում նախընտրում է առաջնային համարել Ղարաբաղի անվտանգության հարցը...



«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ այն վերնագրելով հետևյալ կերպ. ««Թավշյա» խաբեություն և հեղափոխական տապալում»։


Նա մասնավորապես գրել է․

«Կար ժամանակ, երբ հայտարարվեց, որ պաշտոնական Երևանը Ղարաբաղի հարցով չի բանակցելու, որովհետև նման մանդատ չունի, և որ Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը։


Հիմա «մոռացել» են Ղարաբաղին սեղանի շուրջը նստեցնելու իրենց պնդման մասին։ Համենայնդեպս կա զրո շարժ այս ուղղությամբ։ Ավելի ճիշտ՝ այդ մոտեցումը հանգեցրեց այն բանին, որ Ղարաբաղը սեղանի շուրջը չնստեց, բայց փոխարենը սուբյեկտայնություն ստացավ, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքը։ Մինսկի խումբն էլ կոշտ ձևով փակեց բանակցային մասնակիցների ձևաչափի փոփոխության թեման, ինչին ՀՀ իշխանությունը լուռ համաձայնություն տվեց՝ փաստացի ընդունելով սեփական տապալումը։

Ինչ մնում է բանակցությունները լինել–չլինելուն, ապա այսօր վարչապետը ընդունեց, որ պաշտոնական Երևանը բանակցում է և պատրաստ է բանակցել՝ կառուցողական գնահատելով առանց նախապայմանների բանակցելու համանախագահների վերջերս արած կոչը։

Ուշագրավն այն է, որ Փաշինյանը նեղսրտում է, որ Ալիևը որպես նախապայման է տեսնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելը, բայց դրան ի հակակշիռ չի նշում սեփական նախապայմանն, ըստ որի՝ հակամարտության ցանկացած լուծման դեպքում Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Պաշտոնական Երևանը բանակցություններում նախընտրում է առաջնային համարել Ղարաբաղի անվտանգության հարցը, իսկ ինքնորոշման հարցում կիրառում է «առանց սահմանափակումների» լղոզված ու երկիմաստ ձևակերպումը»։