Поиск

Իզմերի և հայրենիքի բացակայությամբ իշխանությունը



Փողոցի թագավորը կաբինետ տեղափոխվելուց առաջ հայտարարեց, որ ինքն իզմեր չունի։ Դա նշանակում էր, որ չեն լինելու սկզբունքներ, գաղափարներ և բարոյականություն։

Փողոցի թագավորը ձևավորվել է մի միջավայրում, որտեղ գլխավոր քաղաքական կոդը հետևյալն է․ «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։ Ինքը պայքարել է այս կարգախոսի հաղթանակի համար, և մենք ունեցել ենք 2008–ի մարտի 1–ի 10 զոհերը։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «փողոցայինի» «հոգևոր» ու քաղաքական հայրերը հիմնականում ճիշտ են գնահատել 100 տարի առաջ Սևրում տեղի ունեցածը, բայց սխալ եզրահանգման են եկել՝ չտարբերելով թուղթը տնօրինվող տարածքից, չհասկանալով վիրտուալ հայրենիքի ու իրական պետության տարբերությունը։

Հիմա 2008–ի միտինգավարը փորձում է տարանջատվել իր անցյալից ու ձերբազատվել կոմպլեքսներից՝ ընկնելով մյուս ծայրահեղության գիրկը և հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Դա, իհարկե, չի խանգարում նույն այդ մարդուն հայտարարել, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Այն ժողովրդին, որը Երևանն է պահանջում։

Ահա թե ինչ է լինում, երբ քաղաքականությունը պաշտոնապես հայտարարվում է անբարոյականություն։ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից