Поиск

Սվետլանա Տիխանովսկայան ԵԽԽՎ-ին հորդորել է ճնշում գործադրել Բելառուսի իշխանությունների վրա



Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) ուղղված իր ելույթում կոչ է արել միջազգային ճնշում գործադրել երկրի իշխանությունների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ երկիրը, իմ ժողովուրդը հիմա օգնության կարիք ունեն: Մեզ միջազգային ճնշում է անհրաժեշտ այս ռեժիմի վրա (Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի - ՏԱՍՍ)»,- ասել է նա երեքշաբթի օրը ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անդամներին Վիլնյուսից ուղղված առցանց ուղերձում: