Поиск

Տոնոյանն այցելել է ՊԲ մարտական կառավարման կենտրոն


«ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:

Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է եւ ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար»,- հաղորդում են ՊԲ-ից: