Поиск

Երբ իրենք կունենան «դուխ» եւ անվանական ինչ-որ բան կասեն, վստահաբար, կստանան համարժեք պատասխան...


Նախօրեին իշխանության ներկայացուցիչների կողմից կոռեկտությունը շրջանցող արտահայտություններ են հնչել. Ես իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները որդեգրել են անհասցե, ակնարկներով համեմված մեղադրանքների գործելաոճը, բայց կարծում եմ, որ այն ժամանակ երբ իրենք կունենան իրենց կողմից շատ սիրված «դուխը» եւ անվանական ինչ-որ բան կասեն, վստահաբար, կստանան համարժեք պատասխան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Հարցին, թե իրավական գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես պատասխանող տեսնո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց, որ այս պահին իրավական գործընթացի հնարավորությունն են հիմա քննարկում իրավաբանների հետ:


Դիտարկմանը, որ իշխանությաններկայացուցիչներն էլ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի գրառումներն է համարում ոչ կոռեկտ, անգամ լկտի, Իվետա Տոնոյանն ասաց. «Անկախ անձերից, ինձ համար քաղաքականության մեջ բացառապես բարեկրթությունն է դիտարկվում որպես առաջնահերթություն: Եթե պարոն Պետրոսյանի առանձին գրառումների կամ մտքերի հետ կապված իշխանություններն ունեն վերապահումներ, իրենց իրավունքն է դրանց մասին խոսելու: Բայց երբ որ գործընթացներն անցնցում են բոլոր խելամտության, բարեվարքության, տրամաբանության բոլոր սահմանները, բնականաբար հերթը հասնում է քննարկումների այսպիսի մակարդակի»: