Поиск

Բոլոր քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպությունից, ՔԿ-ն.....



 «Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն)  հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել մի շարք քրեական գործեր՝ նշված տուրիստական գործակալության կողմից խարդախությամբ  գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ, որոնք միացվել են մեկ վարույթում։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)