Поиск

Թրամփն անձամբ ներկա չի գտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որը մեկնարկում է հաջորդ շաբաթ, ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը:

Նրա խոսքով` Թրամփը ներկա չի լինի Նյու Յորքում աշխարհի առաջնորդների ամենամյա հանդիպմանը: Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնորդները կհանդիպեն վիրտուալ, եւ շատերն ուղարկել են իրենց ելույթների ձայնագրությունները:


Սակայն Թրամփը դեռ չի ներկայացրել իր սեփական ելույթը, ինչը մեծացնում է հավանականությունը, որ նա կարող է անձամբ խոսել սեպտեմբերի 22-ին: