Поиск

Փաշինյանն ընդդիմության դեմ որդեգրել է «Հայկական ժամանակի» կեղտոտ մեթոդները


Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:



Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:


Ծառուկյան-Փաշինյան լատենտ պայքարը մտնում է բացահայտ փուլ՝ընդդիմությանը թիրախավորելու ու վիրավորելու Փաշինյանի ռազմավարությունն արդեն անցնում է բոլոր սահմանները: Նա վիրավորում է ընդդիմության առաջնորդներին, թիրախավորում՝մղելով ոչ թե գաղափարական, ծրագրային պայքար, այլ անձնավորված:


Ծառուկյանն ու ընդդիմությունը՝ՀՅԴ, Հայրենիքն ու ԲՀԿ-ն Փաշինյանին ու իմքայլականներին քննադատում են տնտեսական անկման, սոցիալական վիճակի վատթարացման, COVID-ի դեմ պայքարը տապալելու համար ու առաջարկում են շտկել սխալները՝առաջարկելով ծրագրեր, թե ինչ պետք է անել երկիրը փրկելու համար: Դրան ի պատասխան իմքայլականներն ու նրա առաջնորդը լկտի պահվածք են ցուցաբերում ու անցնում կեղտոտ վիրավորանքների:

©2020 Լուր ԱյսՕր.