Поиск

11 նոր տուգանքներն արդարացում չունեն․ եթե վարչապետի՝ «քաղաքացիները տուգանվելու մատերիալ չեն» ....


Կարանտինային մեթոդները ենթադրում են կոշտ սահմանափակումներ   տեղաշրժաման, բիզնես գործունեության հետ կապված, Կառավարությունը պետք է  զգուշանա՝ թե ինչ ծավալով  և ինչ մեթոդներով պետք է այն իրականացնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ հավելով, որ մեզ համար այլ երկրները կարող են պահպանել մուտքի արգելքը:


«Հայաստանում սահմանված է լինելու կարանտին, ենթադրվում է, որ կան որոշակի խնդիրներ հիվանդության տարածման, դրա դեմ պայքարի հետ կապված, հետևաբար նպատակահարմար չէ տվյալ երկրի քաղաքացիներին թույլ տալ մուտք գործել այս կամ այն երկիր: Տրամաբանական այս շղթայով են ընթանալու այլ պետությունների գործողությունները: Այդ ժամանակ մենք հանգիստ կարող ենք ասել, որ իրավիճակի մեղավորը Կառավարություն է, որ չկարողացավ փաթեթավորել գործընթացն այնպես, որ չստացվի՝ իրենք չեն կարողանում պայքարել կորնավիրուսի տարածման դեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով 11 նոր տուգանքներին՝ Կարեն Սիմոնյանն ասաց, որ տուգանքների չափերի հետ կապված կարող են լինել հայեցողական մոտեցումներ: Ըստ նրա ՝  սոցիալական այսպիսի պայմաններում թեկուզ իրավախատում կատարած քաղաքացուն տուգանելը որևէ արդարացում չունի: «Հայաստանում գնալով ավելանում են տույժերն ու տուգանքները, ինչքան էլ մեր գործընկերներն ասեն, որ ստիպաված են գնալ այդ  ճանապարհով, իրենք տուգանելու կողմնակից չեն, մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը: Եթե տուգանքի կողմնակից չեք, փորձում եք գնալ համագործակցության, փորձում եք համոզել»,-մանրամասնեց նա:


Պատգամավորի խոսքով՝ եթե վարչապետի՝ «քաղաքացիները տուգանվելու մատերիալ չեն» սկզբունքը ճշմարտացի էր, ապա այն պետք է գործի այսօր:

Կարեն Սիմոնյանը նշեց, որ պարետատան, առողջապահության նախարարի,  մնացած գերատեսչությունների գործողությունները կդառնան ԱԺ քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա:

«Քննիչ հանձնաժողովը պետք է հասկանա՝ արդյո՞ք եղել են բացթողումներ, չարամտորեն կատարված գործողություններ, եղե՞լ են անփութության դեպքեր, օրենքի խախատման դեպքեր»,-ասաց նա:

Սիմոնյանը ներկայացրեց, որ ամռան ընթացքում ԼՀԿ-ի 17 պատգամավորներ մարզային այցեր են կատարել, հավաքագրել են խնդիրների փաթեթ, որոնց մասին կբարձրաձայնեն աշնանային նստաշրջանի ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում։