Поиск

Թուրքիան Վրաստանին շուրջ 200 000 դոլար կտրամադրի Մարնեուլիի օդանավակայանը ռազմական տեխնիկայով...


Թուրքիան 1,5 միլոն լիրա (շուրջ 200 000 դոլար) գումար կտրամադրի Վրաստանի Մարնեուլիի օդանավակայանը արդիականացնելու համար: Տրամադրված գումարը ծախսվելու է ռազմական տեխնիկայի վրա, գրում է netgazeti.ge կայքը:


Սեպտեմբերի 14-ին Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստում վավերացման նպատակով քննարկվել է Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության միջև նյութատեխնիկական ապահովման ոլորտում կնքված երկու արձանագրություն: Կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին շնորհակալություն է հայտնել Թուրքիային ֆինանսական աջակցության համար և նշել է, որ երկրի  խորհրդարանն ամեն տարի վավերացնում է նմանատիպ արձանագրությունները:


Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի վերջին: