Поиск

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՇՐՋԱՆԻՑ ԹՌԻՉՔՆԵՐ..


Flightradar24 կայքի տվյալների համաձայն, սեպտեմբերի 27-ի ողջ օրվա ընթացքում հայ-թուրքական սահմանի վրա մշտապես հերթապահություն են իրականացրել թռչող սարքեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ հղում տալով կայքին, նա գրում է, որ այդ թռչող սարքերը թռիչքներ են իրականացրել Արարատ լեռան շրջանում, հերթափոխելով մեկը մյուսին։

Մասնագետը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ դրանք հավաքագրել են հետախուզական տվյալներ։ Թռչող սարքերից մեկը օդ է բարձրացրել «Բաթման» անօդաչուների բազայից։ Այս բազայի անօդաչուները մասնակցել են նաեւ Սիրիայում իրականացվող հարվածներին։ Ներսիսյանը գրում է նաեւ, որ օրվա ընթացքում հայ-թուրքական սահմանի մոտ թռիչքներ է իրականացրել Boeing 737 AEW&C (4B829F) ավիացիոն կոմպլեքսը, որը ունի ռադիոհայտնաբերման եւ դիտարկում իրականացնելու համակարգ։