Поиск

Facebook-ը եւ Twitter-ը հեռացրել են ռուսական կառույցների հետ կապված աքաունթների եւ էջերի ցանցը


Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը հեռացրել են աքաունթների եւ էջերի ցանցը, որոնք կապված են ռուսական կառույցների հետ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Facebook-ը հաղորդել է, որ սոցիալական ցանցից հանվել է 13 աքաունթ եւ երկու էջ, որոնք կապված են Ռուսաստանի ինտերնետային հետազոտությունների գործակալության հետ: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ այս էջերի գործողություններն ուղղված են եղել Միացյալ Թագավորությանը, ԱՄՆ-ին, Ալժիրին եւ Եգիպտոսին, ինչպես նաև այլ անգլախոս երկրներին,  Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներին:

«Մենք սկսել ենք այս հետաքննությունը ՀԴԲ-ի տեղեկատվության հիման վրա»,- պարզաբանել են Facebook-ում:

Սոցիալական ցանցի տնօրինությունը նշել է, որ, մասնավորապես, այս հաշիվների միջոցով լսարանին փորձել են ծայրահեղ ձախ արմատական տեսակետներ պարտադրել, ինչպես նաեւ քննադատություն են հրապարակել ԱՄՆ նախագահի թեկնածուներ դեմոկրատ Զոն Բայդենի եւ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հասցեին:

Twitter-ում հայտարարել են հինգ հաշվի արգելափակման մասին: «Պլատֆորմում մանիպուլյացիաների համար մենք կասեցրել ենք հինգ հաշիվների աշխատանքը, որոնք մենք կարող ենք հաստատապես փոխկապակցել Ռուսաստանի պետական ​​մարմինների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են Twiiter-ում, այս աքաունթներից հաղորդագրությունները սպամի բնույթ ունեին, դրանց մեծամասնությունը քիչ լայքեր եւ ռեթվիթներ են ունեցել, եթե այդպիսիք եղել են: «Հաշիվները քիչ ազդեցություն են ունեցել Twitter-ի վրա, հայտնաբերվել եւ արագ հեռացվել են»,- հայտարարել են ընկերությունում: