Поиск

Կրկնակի թեստավորում՝ վարորդական իրավունք ստանալու համար. Ինչ խստացումներ են նախատեսվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է էապես խստացնել վարորդական իրավունքի ստացման կարգը, որը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարից:  Մասնավորապես՝ գործող 10-հարցանոց թեստին կփոխարինի 20-հարցանոց թեստը, և քննությունը հանձնված կհամարվի 18 ճիշտ պատասխանի դեպքում, սա հավասարազոր է երկու թեստ հանձնելուն: Բացի այդ, նախատեսվում է վարորդական իրավունքի վկայական մոպեդ և անգամ կվադրացիկլ վարելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: