Поиск

Յունիբանկը ձեռներեցներին առաջարկում է անվճար SWIFT փոխանցումներ

Յունիբանկում ձեռներեցների համար մեկնարկել է ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:  Ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները:

«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է՝

  • երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,

  • առաջին երեք ամսվա ընթացքում  SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,

  • անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:


Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:

Հաջորդ առաջարկն ուղղված է Յունիբանկի վարկառուներին: «Լոյալ հաճախորդ» փաթեթը ներառում է՝

  • անվճար SWIFT փոխանցումներ,

  • անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:

SWIFT փոխանցումներն իրականացվում են դիմելու օրը: Ակցիան կտևի մինչև տարեվերջ:

«Մեր ակցիան միտված է Հայաստանում բիզնեսին աջակցելուն և արտաքին տնտեսական գործունեության խթանմանը: Կատարելով Swift փոխանցումներն անվճար կամ իջեցված սակագներով ձեռներեցները կարող են տնտեսած գումարն ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը», – նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով,  Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան):



©2020 Լուր ԱյսՕր.