Поиск

ՎԱՐԱԿԻ ՆՈՐ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ


Կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքն է սկսվել աշխարհում։ Մեզ մոտ նույնպես թվերի բարձրացում է նկատվում։ Երեկ կրկին տարբեր անձինք հայտարարեցին, որ վարակվել են կորոնավիրուսով։ Առավոտյան հայտարարեց իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Ավելի ուշ տեղեկացանք, որ վարակվել են Գյումրու երկու բուհերի ղեկավարները․ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հայտաբերվել։ Բուհի տնօրենը թեստ է հանձնել, երեքշաբթի երեկոյան դրական պատասխան է ստացվել։


Նրա մոտ թոքաբորբ են հայտնաբերել եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիճակը գնահատվում է բավարար։ Կորոնավիրուս հայտնաբերվել է նաեւ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի մոտ։ Ի դեպ, Կարեն Պետրոսյանը Երվանդ Սերոբյանի զարմիկն է՝ քրոջ որդին:

©2020 Լուր ԱյսՕր.