Поиск

Վարչապետի որոշմամբ Շրջակա միջավայրի փոխնախարարներ են նշանակվել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով Շրջակա միջավայրի փոխախարարներ են նշանակվել Տիգրան Սիմոնյանը եւ Աննա Մազմանյանը: « Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»: « Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Մազմանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»: 

©2020 Լուր ԱյսՕր.