Поиск

Հովիկ Աղազարյանը քամեդի քլաբի ներկայացուցիչ ԱԺ-ում


Այո, այսօր երջանիկ ժողովուրդ ենք՝ կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված: Այդ մասին հայտարարել է Աժ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:



Չէ, չէ ժողովուրդ ջան, անեկդոտ չի, հումոր չի, խոսում է Հովիկ Աղազարյանը՝չնայած իր պարագայում ցանկացած խոսք, որ դուրս է գալիս բերանից դառնում է հումոր և զառանցանք: «Միստեր Բինը», ով հարյուր ճամբար ու տեր փոխելով իմքայլական պատգամավոր է դարձել, նշում է, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա՝չի նկատել իմքայլականների նոր տները, ավտոմեքենաները, միլիոնավոր դոլարների պարգևավճարները:


Իմքայլականները միլիոններ են դիզում, իսկ Աղազարյանին փայ չի հասնում՝խեղճը լափամանից նորմալ չի կարողանում օգտվել, դա էլ ազդում է նրա ուղեղի աշխատանքի վրա ու նա սկսում է զառանցել՝կոռուպցիա չկա:


Այսօրվա Հայաստանում առկա է իմքայլականների էլիտար կոռուպցիա՝թալանել ու միլիոններ դիզել կարելի է միայն իրենց, սորոսականներին ու Փաշինյանի իջևանյան կլանին:

©2020 Լուր ԱյսՕր.