Поиск

«Հրապարակ»․ Վենդետաները, ցմահ ազատազրկումներն ու մարդկանց վտարանդի դարձնելն արդարության չեն ...


«Իհարկե, կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնք Նիկոլ Փաշինյանից ոչ թե աշխատանք ու սոցիալական քաղաքականություն են պահանջում, այլ օր ու գիշեր խոսում են վրեժից, վենդետայից, նախկինների թալանածը հետ բերելուց, բռնել-դատելուց և ըստ այդմ՝ շարունակ դժգոհում են, որ դատական բարեփոխումներ չեն կատարվում, և հին դատավորներին չեն ազատում, նորերով չեն փոխարինում։ Այս զանգվածը մի լոզունգ ունի՝ «թավիշը շատ է», և մի երազանք՝ որքան հնարավոր է՝ շատ մարդ տեսնել բանտերում և ականատես լինել, թե ինչպես են նախկինում ցոփ ու շվայտ կյանքով ապրած մարդիկ սնանկանում, ունեզրկվում։


Հասարակության առավել գիտակից զանգվածը, սակայն, հասկանում է, որ վենդետաներն ու էքսպրոպրիացիաները, ցմահ ազատազրկումներն ու մարդկանց վտարանդի դարձնելն արդարության չեն հանգեցնելու՝ ընդամենը այլասերելու են հասարակությանը, փոխելու են մարդկանց մտածողությունն ու հոգեվիճակը՝ նրանց դարձնելով վրիժառու և ուրիշի դժբախտություններով ուրախացող։

Հասկանում են, որ խլված ունեցվածքն արդարաբար չի բաշխվելու և, ամենակարևորը՝ արդարությամբ չի խլվելու։ Ասենք՝ խլելու են անհնազանդներից, իսկ հնազանդներին ներելու են թալանը։ Ավելին՝ ծածուկ և դանդաղորեն ձևավորվելու է ունևորների նոր խավ, որին մարդիկ ատելու են ոչ պակաս ուժգնությամբ, քան ատում էին նախկիններին։ Առհասարակ՝ աղքատ հասարակության մեջ հարուստներին ու լավ ապրողներին չեն սիրում։ Իսկ նախանձն ու ատելությունը խրախուսելը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Մենք՝ վրեժի գաղափարով չոգևորվածներս, նույնպես պահանջում ենք, որ արդարություն հաստատվի, դատական համակարգը բարեփոխվի, և հին թալանչիները պատժվեն։ Բայց ո՛չ բանտ նստելով և ո՛չ թացը չորի հետ խառնելով, այլ արժանիներին ու ազնիվներին առաջ մղելով»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

©2020 Լուր ԱյսՕր.