Поиск

Գիտնականները կյանքի նշաններ են հայտնաբերել Վեներայի վրա


Քարդիֆի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները Վեներա մոլորակի մթնոլորտում ֆոսֆին են հայտնաբերել, որը կարող է կենսաբանական ծագում ունենալ:


Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով հետազոտության ընթացքին ծանոթ աղբյուրին, բացահայտումն արվել է Հավայներում տեղակայված աստղադիտակի և Չիլիի Ատակամա անապատում գտնվող մեծ ալեհավաքի օգնությամբ: Գիտնականների խոսքով՝ ֆոսֆինի մասնիկների կենտրոնացումը կազմում է 20-ը միլիարդի հարաբերակցությամբ:

Ֆոսֆինն անգույն և շատ թունավոր գազ է: Երկրի վրա այն արտադրում են անաերոբները, այսինքն՝ գոյության համար թթվածին չպահանջող  միկրոօրգանիզմները:  2019 թվականին էկզոմոլորակների մթնոլորտներում ֆոսֆինի որոնումներ սկսել են իրականացվել հնարավոր կյանքի հետքեր գտնելու համար:


Միևնույն ժամանակ հետազոտության հեղինակները նշում են, որ ֆոսֆինի հայտնաբերումը Վեներայում կյանքի բացահայտում չի նշանակում, քանի որ գազը կարող է ձևավորվել անհայտ բնական գործընթացների արդյունքում: