Поиск

Սոցիալական ծառայությունների «բարեփոխումը»՝ վերադարձ Վանոյի «վախտ»



Վերջին կառավարության նիստի ժամանակ երեքը՝ Փաշինյան, Ավինյան, Բաթոյան՝ ընդդեմ մեկի՝ գլխավոր ֆինանսիստ Ջանջուղազյանի ներկայացումը գուցե շատերի համար կառավարության պրոցեդուրային խնդիր թվաց, սակայն այսպիսով սոցապնախարար Զառա Բաթոյանի առաջարկած սոցիալական ծառայությունները դառնալու են նախարարություն՝ նախարարության կազմում, իսկ եթե ավելի գլոբալ դիտարկենք հարցը, ապա՝ պետություն՝ պետության մեջ:

Լիազոր մարմնի ներկայացրած այս բարեփոխումը ոչ այլ ինչ է, քան լևոնական ժամանակներում արդեն իսկ մի անգամ փորձարկված սոցիալական ծառայությունների մոդելը, որն, ըստ էության այն ժամանակ առանձին գործող միավոր էր և որը տարիներ շարունակ «Кот, который гулял сам по себе» տարբերակով բացարձակ հաշվետու չլինելով սոցապ նախարարությանը, համայնքային միավորներից էլ գրեթե անկախ էր:

Երևանում այն Վանո Սիրադեղյան-քաղաքապետի վստահելիների բանակն էր ներկայացնում և թաղապետարաններից անկախ էր գործում՝ կարևորագույն դեր կատարելով ընտրական գործընթացներում:

Այս ծառայությունների ստեղծմանն ընդառաջ արդեն իսկ Երևանի քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություն կատարվեց՝ սոցիալական ծառայությունների բլոկը միացվեց երեխաների պաշտպանությանը, որոնք հետագայում սոցիալական աջակցություններին զուգահեռ նաև՝ ստամբուլյան կոնվենցիայի գործնական կիրարկման պատասխանատուները կդառնան մայրաքաղաքում և նույն տրամաբանությամբ, նաև՝ մարզերում:

Եվ ահա՝ քպականները նախ որպես գրասենյակ օրենքով ամրագրում են ստեղծվելիք ստորաբաժանումը, ապա՝ աշխատակիցների մեծաքանակության և ընդգրկունության համատեքստում այն սոցիալական ծառայություններ ձևակերպում՝ այդպիսով վերակենդանացնելով երկու տասնամյակ առաջվա սոցծառայությունների մոդելը՝ անկախ մարդկային ռեսուրսների կառավարման և անկախ գնումների ստորաբաժանման անհրաժեշտության ընդգծումով:

Եվ քանի որ սա դառնալու է քպասորոսականների ապագա հանգրվանը, սրա ստեղծման համար հավասար կռիվ տվեց Բաթոյան-Ավինյան դուետը, դե, իսկ այս ամենի գլխավոր ռեժիսորն իր չքմեղ հարցերով մնաց ստվերում՝ վերջում ավելացնելով, թե ստորագրելուց առաջ մեկ էլ կանդրադառնանք:

Այս սոցիալական ծառայությունների միջով են գալու-անցնելու ամենատարբեր գրանտատու և գրանտներից սնվող հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, լիազոր կառույցի և փոխվարչապետի ներկայացմամբ՝ ապահովելով ծառայությունների անկախությունը և անկախ բիզնես գործունեությունը:

Այնպես որ, այս ծառայություններին մատների արանքով նայելը բավական թանկ է նստելու մեր ընտանիքների և երեխաների ճակատագրերի վրա:

Արժեհամակարգային փոփոխություններն այսպես ծածուկ, բայցև՝ կառավարության նիստերում՝ «հրապարակային» քննարկմամբ, վարչապետի ֆբ էջում տեսանյութի տեղադրմամբ, գլխավոր ֆինանսիստի էլ՝ տեսեք, ես դեմ էի, ես զգուշացրեցի՝ տարբերակով են գալու:

Աղբյուր` Փաստինֆո

©2020 Լուր ԱյսՕր.