Поиск

Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել. Վիկտոր Սողոմոնյան



Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները:

Թե ինչքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, Yerevan.Today-ը փորձել է պարզել՝ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:

Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակել է որպես ապատեղեկատվություն:

«Նման հանդիպում տեղի չի ունեցել, դա ապատեղեկատվություն է»,- նշել է Սողոմոնյանը: Լուրը հերքել էր նաև Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: