Поиск

Վրաստանում բնակվող հայերի թիվը նվազել է


Վրաստանի վիճակագրական կենտրոնի 2014 թվականի մարդահամարի (վերջին մարդահամար) տվյալների, Վրաստանում ապրում էր 168 հազար 100 հայ, որոնք կազմում էին բնակչության 4,5%-ը: Մինչ 2014 թվականը մարդահամար է իրականացվել 2002 թվականին, այդ ժամանակ Վրաստանում ապրում էր 248 հազար 929 հայ: Բնակչության մարդահամարների միջև անցած 12 տարիների ընթացքում Վրաստանում բնակվող հայերի թիվը նվազել է 80 հազար  829-ով: Տվյալները ներկայացնում է Jnews կայքը։  Ընդունված է համարել, որ Ախալքալաքից մարդիկ հիմնականում արտագաղթում են նախկին Խորհրդային միության երկրներ, առավելապես Ռուսաստան:  Վրաստանից հայերը հեռանում են սովորելու նպատակով կամ ամուսնանում ու գնում են այլ երկիր։