Поиск

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ Է


Արցախի «Արդարություն» կուսակցության մամլո խոսնակ Անի Կաղինյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես նշելով.

«Այսօր վաղ առավոտից անընդհատ զանգեր եմ ստանում եւ հաղորդագրություններ, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ԱՀ-ում չէ, նույնիսկ անհանգստանում են, որ ձերբակալված է։ Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ հավաստիացնում եմ, որ գեներալ Վիտալի Բալասանյանը գտնվում է ԱՀ-ում՝ այնտեղ, որտեղ օրհասական պահին գտնվել է գեներալը՝ Արցախյան գոյամարտի օրերին, 2016 թ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հաղթանակը, չի՛ վաճառվում»։