Поиск

Ոսկին, ալյումինն էժանացել են, պլատինի, մոլիբդենի գները՝ բարձրացել. թանկարժեք և գունավոր մետաղների...

NYMEX բորսայի սեպտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.


Ոսկու գինը նվազել է 0.39%-ով և կազմել 1947.70 դոլար, արծաթի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 26.84 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.80%-ով և կազմել 930.20 դոլար:


Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):


Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:


Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.


Ալյումինի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 1777.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 6681.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.90%-ով և կազմել 1915.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 14853.00 դոլար, անագի գինը նվազել է 1.48%-ով և կազմել 17960.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 2412.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.18%-ով և կազմել 18585.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:


Գների չափման միավորը տոննան է: