Поиск

VPN սերվիսների 20 միլիոն օգտատերերի տվյալները հայտնվել են համացանցում


VpnMentor հետազոտական ​​խումբը VPN ծառայությունների ավելի քան 20 միլիոն օգտատիրոջ տվյալներ է հայտնաբերել համացանցում։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Մասնագետները պարզել են, որ չպաշտպանված սերվերում կան UFO VPN, Fast VPN, Free VPN, Super VPN, Flash VPN, Secure VPN և Rabbit VPN հավելվածների տվյալները, այդ թվում՝ էլ․ հասցեներ, շպաշտպանված գաղտանուններ, IP եւ տան հասցեներ։ Նշվում է, որ շատ հավելվածներ ավելի քան միլիոն ներբեռնումներ են պարունակում Google Play-ից եւ AppStore-ից, գրում է «Կոմերսանտ»-ը:

Փորձագետների կարծիքով՝ այդ տվյալների թվում կարող են լինել հարյուր հազարավոր ռուսաստանցիների անձնական տվյալներ, քանի որ VPN ծառայությունները մեծ տարածում ունեն Ռուսաստանում:

Ընդ որում, փորձագետները կարծում են, որ օգտատերերը լուրջ խնդիրների չեն բախվի, սակայն, միեւնույն ժամանակ, նշել են, որ դա կարող է սպամի եւ ֆիշինգի հանգեցնել։

Ավելի վաղ Avast ընկերության՝ թվային անվտանգության մասով փորձագետները App Store-ում կեղծ VPN հավելվածներ էին հայտնաբերել: Հավելվածները պատկանում են fleeceware դասին. ունեն օգտագործման ոչ երկար անվճար փորձնական շրջան եւ հետագա վճարովի բաժանորդագրություն: Ընդ որում, եթե անվճար ժամանակահատվածի ավարտից հետո օգտագործողը պարզապես ջնջի այս հավելվածը՝ առանց բաժանորդագրությունը չեղարկելու, դրա օգտագործման համար գումարը կշարունակվի գանձվել։