Поиск

Վրաստանում կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ է սահմանվել. վարչապետը հայտարարություն է արել


Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության այսօրվա  նիստում հայտարարել Է, որ երկրում կորոնավիրուսի վարակի սպասվող երկրորդ ալիքն է սկսվել:

Նշենք, որ Վրաստանում նոր հակառեկորդ է սահմանվել: Երկրում երբեւէ հաստատված ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են այսօր. 57 վարակման դեպք մեկ օրում:

«Այսօր հայտնաբերված 57 դեպքը եւ երեկվա 44 դեպքն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում Է: Ինչպես ենթադրում Էինք, որ աշնանը սպասվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը, այդպես էլ եղավ, սակայն վախենալ պետք չէ: Գլխավորն այն Է, որ ոչ մի հիմք չկա խուճապահար լինելու, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը»,-հայտարարել Է վարչապետը:

©2020 Լուր ԱյսՕր.