
«ՎՏԲ-Հայաստան» բանկը և «Տոյոտա Երևան» ավտոսրահը հայտարարում են աննախադեպ պայմաններով ավտովարկավորման համատեղ ծրագրի մեկնարկի մասին: Նոր պայմաններով ավտոմեքենան ավտոսրահից կարելի է ձեռք բերել ընդամենը 4% կանխավճարով առավելագույնս արագ և պարզ եղանակով:
Ավտովարկի հայտը հաճախորդները կարող են ձևակերպել անմիջապես ավտոսրահում առանց Բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան առանց վարկի տրամադրմանը սպասելու:
Իսկ 30% և ավելի կանխավճար կատարելու դեպքում որոշման կայացման համար հիմք է միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստը։
Բանկը իրականացնում է նաև վարկի գործողության ողջ ընթացքում մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն առանց որևէ լրացուցիչ վճարի:
4% կանխավճարով ավտոմեքենա ձեռք բերելու աննախադեպ ակցիան գործում է 2020թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, 14.4% տարեկան տոկոսադրույքով: Իսկ «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում է 1%-ով իջեցված տոկոսադրույք (փաստացի տոկոսադրույք՝ 14.8%-19.1%): Ավտովարկը կարելի է ձևակերպել 1 մլն ՀՀ դրամից մինչև 28 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Հայտի դիտարկման վճար նախատեսված չէ (առկա են վարկի տրամադրման և սպասարկման այլ վճարներ):
Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ միայն անձնագիր և սոցիալական քարտ (անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նաև հաճախորդի եկամուտը հաստատող փաստաթուղթ):
Ավտովարկավորման ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits#avtovark#, զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://toyota.am/ և զանգահարելով 010 777 010 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկում է ՀՀ ԿԲ-ը: