Поиск

Ձեր վճարած հարկերից քաղաքապետարանը գնում է նոր «Գազելներ»՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 մլն դրամ.



Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից նոր միկրոավտոբուսների ձեռքբերմանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» եւ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։

Ինչպես եւ ակնկալվում էր երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։

Այսպիսո’վ սիրելի երեւանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետարանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»:

©2020 Լուր ԱյսՕր.