Поиск

Խարդախություն, հարկերից խուսափում, փաստաթղթերի կեղծում, խոշտանգում. ոստիկանության 1-օրյա ամփոփագիրը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով.

Անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 10-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, հեղինակային իրավունքի խախտման, զինամթերքի հափշտակության, խոշտանգման ու թմրանյութ պահելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, ապօրինի ծառահատման և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ


©2020 Լուր ԱյսՕր.