Поиск

Խաշթառակի հայտնի ընտանիքում կրկին ողբերգություն է, մահացած երեխայի մայրը ևս մահացել է. Նաիրա...




«Իրավիճակ է փոխվել…

Խաշթառակի հայտնի ընտանիքում կրկին ողբերգություն է, մահացած երեխայի մայրը ևս մահացել է:

Մի տեսակ բոլորը լուռ են, ոչ ոք նույն եռանդով չի անդրադառնում դժբախտ կնոջ մահվան փաստին:

Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև այս մահը ոչ Լանզարոտեյի, ոչ էլ Ստամբուլյան կոնվենցիայի «գովազդի» տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Մինչդեռ իրական ողբերգություն է՝ եղբորը կորցրած երեխաները մորից էլ զրկվեցին, իսկ պապիկն էլ անբուժելի հիվանդ է:

Ինչևէ, շատ ցավում եմ, որ այսօր երեխայի մահը, նրա հանդեպ դաժան վերաբերմունքը ոմանց համար միմիայն «հանձնարարությունը» կատարելու միջոց են: Իրավիճակ է փոխվել:

Ցավակցում եմ այս դժբախտ ընտանիքին, հուսով եմ, երեխաներն այլևս չեն տուժի՝ ոչ հոգեպես և ոչ էլ ֆիզիկապես, հավատացեք, դա հնարավոր է ապահովել այսօրվա օրենքներով՝ առանց որևէ կոնվենցիաների…»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Նաիրա Կարապետյանը։

©2020 Լուր ԱյսՕր.