Поиск

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ավելի քան 4 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամ


Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիան ըմբիշների, մարզիչների, մարզաձևի վետերանների և ֆեդերացիայի անձնակազմի անունից 4.100.000 դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, տեղեկացնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

«Այս տեսակ օգնությունը լինելու է շարունակական: Մենք ամուր կանգնած ենք մեր զինվորների թիկունքին: Հաղթելու ենք»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու կոչերով էին հանդես եկել Հայաստանի առաջատար մարզիկներ: