Поиск

Ցանկացած քմահաճույք՝ ձեր հաշվին. ինչպես են հանգստանում ամենահարուստ զբոսաշրջիկները


Ցանկացած քմահաճույք՝ ձեր հաշվին, շատ մեծ գումարով: Հենց այդ ուղղությամբ են մասնագիտանում լաքշրի սեգմենտի ծառայությունները: CNN-ն իր ռեպորտաժը նվիրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց քմահաճույքներին, որոնք կատարում են այդ ոլորտի աշխատակիցները:

Օրինակ, Element Lifestyle-ի աշխատակցին հաջողվել է ստանալ Սիքստինյան կապելլայի բանալին, որպեսզի Նյու Յորքից 6 հոգանոց ընտանիքը կարողանա միայնակ զմայլվել Միքելանջելոյի ստեղծագործություններով, այցն արժեցել է 75 000 դոլար:


Սեուլ թռիչքի ժամանակ Remote Land-ի մասնագետները հայտնի կորեական-ամերիկյան ընտանիքին օգնել են գնել Korean Air ինքնաթիռում բոլոր 12 տեղեր՝ մոտ 20 000 դոլար մեկ տեղի համար, որպեսզի նրանք կարողանան առանց կողմնակի անձանց վայելել ուղեւորությունը:

Իսլանդիայում  Black Tomato ընկերությունը կյանքի է կոչել սիրո խոստովանությունը՝ ադամանդե մատանին թաքցնելով սառցե քարաձավի մեջ:

Սուպերէլիտար ճանապարհորդները կարող են իրենց թույլ տալ մեկնել որտեղ ցանկանան եւ զբաղվել նրանով, ինչով ցանկանան:

Element Lifestyle –ի հիմնադիր Մայքլ Ալբանեզեն աշխատում է հաճախորդների հետ, ովքեր երկուշաբաթյա ճանապարհորդության համար ծախսում են գրեթե 100 000-200 000 դոլար: Նա իր հաճախորդների համար կազմակերպումէ, օրինակ, գանձերի որոնում ընտանիքի եւ ընկերների համար, եզակի երաժշտական ուղեկցում՝ գրված հայտնի երգչի կողմից եւ նրա իսկ կատարմամբ, 8 ուտեստից մասնավոր ընթրիք հայտնի շեֆ խոհարար Էրիկ Ռիպերի կողմից:

«Հաճախորդները մեզնից անհնարինն են ուզում, եւ դա նրանք գիտակցում են: Սովորաբար այդ հարցերը դուրս են ստանդարտներից, եւ դրանք հաճախ հետաքրքիր են ու եզակի»,-ասել է Ալբանեզեն:

Օրինակ, կան հաճախորդներ, որոնք խնդրում են հայտնի շեֆ խոհարարին մեկնել Անտարկտիդա, որպեսզի իրենց համար Բենեդիկտ ձու պատրաստի, քանի դեռ իրենց զվարճացնում է մեցո սոպրանո նվագախումբը: