Поиск

2018թ.-ին ՀՀ-ում տեղի է ունեցել հայկական մայդան՝Սորոսի ու ԱՄՆ-ի «քավորությամբ»


Հեղափոխություն եղել է՝ աշխարհում ոչ-ոք չի կարող ժխտել 2018-ին հայ ժողովրդի ընդվզումը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:



2018թ.-ին ՀՀ-ում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն՝հայկական մայդան՝անգլո-ամերիկյան հատուկ օպերացիա, որի հարվածային ուժն եղել են սորոսական ցանցի համակիրներն ու իմքայլականները, որոնք կարողացան իրենց հետևից տանել՝տարբեր քաղտեխնոլոգիաներով մոլորեցնելով տասնյակ հազարավոր մարդկանց:

Շիրինյանը, որն իբր անկախ քաղաքագետ է, իսկ իրականում իշխանությունների կողմից սնվող, հակառուսական գործիչ, որի միջոցով ու շուրթերով իմքայլականները հարվածում են ընդդիմությանն ու քննադատում ՌԴ-ին՝վախենալով դա անել սեփական դեմքով:


ՀՀ-ում 2018թ.-ի պետական հեղաշրջմամբ իշխանության են եկել հակառուսական, սորոսական ուժերն, իսկ այդ ուժերի պաշտպաններին ու աջակիցներն այս պահին բոլոր ջանքերը գործադրում են իշխանությունը պահելու համար: