Поиск

Սահմանին զոհված Կարեն Մարգարյանը


Ադրբեջանի դեմ մղվող մարտերում հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիներից է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի  ֆինանսական ֆակուլտետի ուսանող Կարեն Մարգարյանը: Նա Տավուշի մարզի Պառավաքար գյուղից էր: Կարենը բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին՝ բոլոր քննությունները փայլուն հանձնելուց հետո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանն աել է, որ Կարենը բացառիկ ուսանող էր՝ խելացի, լավ սովորող, պարտաճանաչ, համեստ ու զուսպ... անվերջ կարելի է բնութագրել նրան.

«Շատ պարտաճանաչ էր, ամեն օր առավոտ 8.30-ին նա արդեն բուհում էր լինում, լսարանում միշտ 1-ին սեղանին էր նստում՝ դասախոսին մոտ, ու ձգտում էր բոլոր հարցերին պատասխանել: Բանակ զորակոչվելուց առաջ նա ջանաց բոլոր քննությունները հանձնել, բարձր գնահատականներ ստանալ: Որոշել էր ծառայությունից վերադառնալ ու լավ սովորելով՝ անցնել անվճար համակարգ. և կասկած չունեմ, որ անցնելու էր...»:  Ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում ստեղծվել է Կարեն Մարգարյանի հիշատակի անկյուն:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։