Поиск

Ընդդիմության քննադատությանն իմքայլականները պատասխանում են ֆեյքերի հարձակումներով


ՀՀ-ում մշտապես պետք է լինի որակական քննադատություն, որպեսզի իշխանությունները զգան ընդդիմության շունչը: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:


Իմքայլականները ցանկանում են որակական քննադատություն, սակայն երբ նրանց փաստերով քննադատում է արտախորհրդարանական կամ խորհրդարանական ընդդիմությունը՝նրանց միանգամից կպցնում են նախկիններ կամ թալանչիներ պիտակն ու ֆեյքերի հրոսակներին գործուղում ֆեյսբուք և այլ ցանցեր՝առողջ քննադատությանը հայհոյանքներով արձագանքելու համար:





Սա իմքայլական իշխանությունների իրական պատկերն է՝ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները տասնյակ հազարավոր ֆեյքերով, որոնց վրա այսօրվա ՀՀ իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում:


Սակայն ֆեյքերով սոված ժողովրդին երկար տներում անհնար է պահել՝նրանք փողոց են դուրս գալու, եթե անգամ ընդդիմությունը նրանց փողոց չհանի: Սոցիալական պայթյուն է հասունանալու և այն իրենց աթոռներից տապալելու է այսօրվա անբանների ու պարգևավճար լափողների, COVID-ի դեմ պայքարը տապալած ջահելներին: